Մետրոյում հրդեհի վտանգը կանխվել է
Your browser doesn’t support HTML5
Սեպտեմբերի 8–ի առավոտյան Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում էլեկտրական վահանակում կարճ միացում է տեղի ունեցել եւ ստեղծվել է ուժեղ ծխապատ գոտի։ Բռնկված տեղային կրակը հրդեհի չի վերածվել եւ դեպքի վայր ժամանած փրկարար ջոկատն ու 6 հրշեջ մեքենաները հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացրել: