Արարատի գագաթի սառցաշերտը 1976 թվականից ի վեր մեկ երրորդով կրճատվել է: Այս մասին գիտնականների ուսումնասիրությունն է ներկայացնում թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
30 տարվա ընթացքում հալչել է սառաշերտի 30 տոկոսը, պնդում է Ակիֆ Սարիկայան, ով վերջերս ավարտել է Արարատ լեռան սառցաշերտի ուսումնասիրությունը Նեբրասկայի համալսարանում:
Hurriyet Daily News-ի թղթակցին Սարիկայան ասել է, որ իրենք համադրել են Արարատ լեռան արբանյակային նկարահանումները եւ պարզել, որ եթե 1976 թվականին ուսումնասիրված սառցաշերտը կազմում էր 8 կիլոմետր, ապա 2008-ին այն արդեն 5.6 կիլոմետր է եղել:
Գիտնականը հավելում է, որ հավերժական սառույցների հալչելու հավանական պատճառը տարեկան 0.03 աստիճանով գլոբալ ջերմացումն է եւ անձրեւների սակավությունը:
Սարիկայան հաշվարկել է, որ Արարատի գագաթի սառցաշերտը կրճատվում է տարեկան 70 մետրով, եւ չնայած այդ երեւույթի հետեւանքներն այստեղ ավելի քիչ կլինեն, քան, օրինակ, Հիմալայներում, սակայն լեռան շրջակա բնակավայրերը նույնպես կարող են տուժել, քանի որ հալչած սառույցը կարող է սողանքներ առաջացնել: Գիտնականը հիշեցնում է, որ 1840 թվականի երկրաշարժի հետեւանքով առաջացած սողանքը քշել տարել էր Արարատի ստորոտին գտնվող բնակավայրերը:
Թուրքիայի լեռնային ֆեդերացիայի ղեկավար Ալաթին Կարաչան նույնպես զգուշացնում է երկրի իշխանություններին հալչող սառցաշերտի վտանգների մասին: Հայտնելով, որ օգոստոսի 30-ին տեղանք է այցելել, նա հաստատում է Սարիկայայի դիտարկումները եւ հավելում, թե Արարատի գագաթի սառույցների մի մասը վերածվում է սառցախառը գետերի` կլիմայի փոփոխության ազդեցությամբ:
Առավել արագ հալչում են 4500 մետրից մինչեւ 5137 մետր բարձրության վրա գտնվող սառույցները:
Գիտնականն ասում է, թե սառույցների հալչելը միայն մի դրական հետեւանքի կարող է հանգեցնել` կարող է պատասխան տրվել հարցին` արդյո՞ք բիբլիական Նոյյան տապանը Արարատ լեռան վրա է հանգրվանել:
«Լեռն ունի պատմական նշանակություն, քանի որ, ինչպես ենթադրում են, Նոյի տապանն է այնտեղ գտնվում: Երբ սառույցը հալչի, ամեն ինչ պարզ կդառնա», - Hurriyet Daily News-ին ասել է Կարաչան:
Շրջակա միջավայրի պաշտպաններն ընդգծում են, որ գլոբալ ջերմացման եւ կլիմայի փոփոխության գործընթացը զսպելու համար մարդիկ պետք է ավելի քիչ ջերմոցային գազեր արտանետեն, ինչի համար պետք է փոխեն իրենց կենսակերպը: Հենց ջերմոցային գազերն են նպաստում գլոբալ ջերմացմանը եւ, մասնավորապես, Արարատ լեռան սառույցների հալչելուն: