Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը նշանակվել է Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։
Մուրադ Մուրադյանը Իրաքում նշանակված առաջին դեսպանն է։
Իրաքում Հայաստանի դեսպանատունը, որը բացվել է 2003 թվականին, գործել է ընդամենը մի քանի ամիս եւ իրաքյան պատերազմի մեկնարկից օրեր առաջ փակվել։ Այժմ, 7 տարվա ընթացքում առաջին անգամ Իրաքում հայկական դեսպանատունը վերաբացվելու է, եւ մոսկվաբնակ Մուրադ Մուրադյանը տեղափոխվելու է Բաղդադ։
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն` Մուրադ Մուրադյանը 48 տարեկան է, ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը, Ռուսաստանի Տիմիրյազեւի անվան ակադեմիայի ասպիրանտուրայի ցերեկային բաժինը: Տնտեսական գիտությունների թեկնածու է, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոկտորանտ: 1992 թվականին Մոսկվայում հիմնել է ԲԱՄՕ հոլդինգը, որն իր մեջ ներառում է շինարարության, շինանյութերի արտադրության, ինչպես նաեւ տրանսպորտային փոխադրումների ոլորտի մոտ 1 տասնյակ ընկերություններ։
2005 թվականից Մուրադյանը հանդիսանում է Երեւանի Մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ՝ այն բանից հետո, երբ նրա ղեկավարած ԲԱՄՕ ընկերությունը Հայաստանի կառավարությունից գնեց Մարզահամերգային համալիրը։
Իրաքի հայկական համայնքը
Մինչեւ 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է շուրջ 25 հազար, որից ավելի քան 15 հազարը բնակվել է Բաղդադում, մնացյալը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք եւ հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում: Նշված բոլոր հայաբնակ շրջաններում եղել են հայկական դպրոցներ:
Իրաքյան պատերազմի ընթացքում հայերից շատերը արտագաղթել են արաբական երկրներ։ Մոտ 1000 իրաքցի հայեր ներգաղթել են Հայաստան եւ հաստատվել այստեղ։
Հայաստանի Սփյուռքի նախարարության կայքէջի տվյալներով, Իրաքում այժմ ապրում է շուրջ 15 հազար հայ:
Հայ խաղաղապահների առաքելությունն Իրաքում
Լեհական հրամանատարության ներքո՝ բազմազգ դիվիզիայի կազմում, Իրաքում պաշտպանական եւ մարդասիրական ծառայություն են անցկացրել նաեւ հայ խաղաղապահները:
Հայ խաղաղապահները Իրաքում ծառայեցին մոտ 3 տարի՝ 2005-ից 2008 թվականներին։
Հետպատերազմյան Իրաքի վերականգնման գործընթացի շրջանակներում հայկական գումարտակի կազմում եղել էին բժիշկներ, վարորդներ ու սակրավորներ:
Խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում զոհեր չեղան, սակայն ծանր վիրավորվեց մեկ սպա՝ Գեորգի Նալբանդյանը, ում ոտքը ավելի ուշ անդամահատվեց: Ոտքի անդամահատությունից հետո սպան շարունակում է ծառայությունը խաղաղապահ բրիգադում: