Պուտինը «հավատում է Օբամայի անկեղծությանը»

Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Նովոօգայովոյում: Հուլիս, 2009 թ.
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Վալդայ» միջազգային խմբի փորձագետների հետ հանդիպմանն ասել է, թե հավատում է, որ «Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ավելի լավ հարաբերություններ կառուցելու` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ջանքերն իրական են»:

Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում Միացյալ Նահանգների նախաձեռնություններին եւ համոզված է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը, եւ առաջին հերթին նախագահ Օբաման անկեղծ են:

Պուտինը նշել է, որ Միացյալ Նահանգները «կարեւոր ռազմավարական եւ տնտեսական գործընկեր են Ռուսաստանի համար»:

Խոսելով 2012-ին Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունների մասին` Պուտինն ասել է, որ ո'չ ինքը եւ ո'չ էլ նախագահ Մեդվեդեւը չեն կատարի Ռուսաստանի գործող օրենսդրությանն ու երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը հակասող քայլեր:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա