Մոլդովայում անցկացված սահմանադրական հանրաքվեն ձախողվել է

Մոլդովայում երեկ անցկացված սահմանադրական հանրաքվեն, ըստ նախնական արդյունքների, ձախողվել է: Հանրաքվեին պետք է մասնակցեր ընտրողների առնվազն մեկ երրորդը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Հանրաքվեի էր ներկայացվել նախագահի ընտրությունների կարգը փոխելու սահմանադրական լրամշակումը, որը մոլդովացիներին հնարավորություն կտար նախագահ ընտրել ուղիղ քվեարկությամբ։ Գործող կարգով նախագահին ընտրում է խորհրդարանը։

Հանրաքվեի նպատակն էր հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը սկսվեց մեկ տարի առաջ, երբ հրաժարական ներկայացրեց կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը:

Մոլդովայի խորհրդարանական ուժերը մինչեւ այսօր չեն կարողացել հավաքել նախագահ ընտրելու համար պահանջվող 61 քվեները: Դրա արդյունքում խորհրդարանի ընդունած օրենքները ուժի մեջ չեն մտնում, քանի որ չեն վավերացվում նախագահի կողմից։