Ռուսաստանում նոր հրդեհների հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել

Առնվազն 8 մարդ է զոհվել Ռուսաստանի հարավում անտառային նոր հրդեհների հետեւանքով: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը այսօր հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վոլգոգրադի եւ Սարատովի մարզերում բռնկված անտառային հրդեհներից մարմնական վնասվածքներ են ստացել տասնյակից ավելի մարդիկ, այրվել են շուրջ 500 կառույցներ:

Այս ամառ Ռուսաստանում անտառային հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ անօթեւան մնացին: