Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Բաքվում հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հանդիպումների ակտիվացման օգտին:
«Այդ ջանքերը [բանակցությունները] արդյունք են տալիս: Ակտիվությունը չպետք է նվազի: Ռուսաստանը պատրաստ է պարտականությունները կատարել Մինսկի խմբի շրջանակներում եւ որպես հարեւան: Ես պատրաստ եմ, որպեսզի շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ հարցերը, որ մնում են», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` Մեդվեդեւը Բաքվում հավաստիացրել է նաեւ, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու որոշման մեջ Ադրբեջանի համար «որեւէ ստորջրյա քարեր չկան»:
«Ռուսաստանի համար շատ կարեւոր է Կովկասում կայունության պահպանումը», - ասել է նա: - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն եւ կարգուկանոն: Հենց այդ տեսանկյունից էլ պետք է դիտարկել Գյումրիում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման մասին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնությունը: Որեւէ ստորջրյա քարեր, այլ նկատառումներ գոյություն չունեն»: