Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Իրաքում 7.5 տարի տեւած ռազմական գործողությունների ավարտի մասին:
Երեկ ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում Օբաման հայտարարել է, որ Իրաքի ազատության գործողությունն ավարտված է, եւ որ իրաքցիների եւ ամերիկացիների տված զոհերից հետո այժմ ժամանակն է շրջել այդ էջը:
ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ այժմ Իրաքի անվտանգության ապահովումը ստանձնում են իրենք` իրաքցիները:
Իրաքում մնում են մոտ 50 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցելու եւ որոնց խնդիրն է լինելու աջակցել եւ վարժեցնել իրաքցի զինծառայողներին: Նրանց դուրսբերումը ծրագրվում է մինչեւ 2011 թվականի ավարտը: