Սուդանում առեւանգել են Ռուսաստանցի օդաչուներին

Սուդանի հարավային Դարֆուր նահանգի մայրաքաղաք Նիալայում երկու ռուսաստանցի օդաչուներ են առեւանգվել։ Նրանք պայմանագրով աշխատում էին սուդանական Բադր ավիաուղիներում։

Ոստիկանությունը եւ զինված ուժերը շրջափակել են քաղաքի որոշ թաղամասեր։

Փրկագին պահանջելու նպատակով արտասահմանցիների, հատկապես ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության աշխատակիցները Դարֆուրում հաճախակի երեւույթ է։