Հետազոտություն. ռուսաստանցիները նախընտրում են ռուս ամուսիններին

Կովկասցու կամ արաբի հետ ընտանիք կազմելու տեսական հնարավորությունն իսկ ռուսաստանցիների մոտ հակակրանք է առաջացնում, ասվում է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հրապարակած վերջին հետազոտության մեջ։
Ռուսաստանցիների 70 տոկոսը առավել նախընտրելի ամուսիններ են համարում ռուսներին։ Նրանք հանգիստ են վերաբերվում նաեւ ուկրաինացիների, բելառուսների, եվրոպացիների՝ անգլիացիների, ֆրանսիացիների, գերմանացիների հետ միությանը: Այն հարցվածները, ովքեր ամուսնացած չեն եղել, հայտարարել են, թե դեմ չեն լինի ընտանիք կազմել նաեւ բալթյան երկրների ներկայացուցիչների հետ:

Հատկապես բացասական է ռուսների վերաբերմունքը չեչենների հետ ամուսնություններին. նրանց թիվը հարցմանը մասնակցածների շրջանում 65 տոկոս է կազմել: Ռուսաստանցիների 63 տոկոսը բացասաբար է վերաբերվում արաբների հետ ամուսնությանը։ Այնուհետեւ «բացասական» ամուսնությունների ցանկում են հայտնվել ասիացիները՝ ղազախները, ղրղըզները, ուզբեկները։

Վրացիների, ադրբեջանցիների եւ հայերի հետ միության վերաբերյալ բացասական վերաբերմունք է հայտնել հարցվածների 54 տոկոսը:

Ռուսաստանցիների 46 տոկոսին չեն ոգեւորում նաեւ հրեաների հետ իրենց մերձավորների ամուսնությունները:

Հարցումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության 42 շրջաններում։ Հարցմանը մասնակցել է 1600 մարդ: