Թուրքիայի փոխվարչապետը հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Թուրքիայի փոխվարչապետ, պետնախարար Բյուլենթ Առընջը չորեքշաբթի օրը Ստամբուլում ճաշի սեղանի շուրջ հյուրընկալել է ազգային փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչներին:

Թուրքիայի բոլոր շրջաններից ճաշին մասնակցել են 161 հիմնադրամների ներկայացուցիչներ։

Առընջն ասել է, որ ճաշի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց հիմնադրամների վիճակը, ինչպես նաեւ իրենց պահանջները, փոխանցում է Worldbulletin պարբերականը։