Այս տարի Հայաստանը 7 դեսպանություն է բացելու

2010 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է 7 դեսպանություն բացել: Այդ նպատակով կառավարությունը այսօրվա նիստում արտաքին քաղաքական գերատեսչությանը հատկացրեց 96 միլիոն 600 հազար դրամ (մոտ 265 հազար դոլար):

Դիվանագիտական նոր ներկայացուցչությունների ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են դրանց ֆինանսավորման գերակշռող մասը։


Հովհաննես Շողիկյան