Դավութօղլու. «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի դեմ օկուպացիոն քաղաքականությանը»

Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար եւ օրակարգ է բերել այդ ճանապարհին առկա խոչընդոտների վերացման, այդ թվում` Հայաստանի հետ սահմանի բացման հարցը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«ԱզերԹաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Բու գյուն» հեռուստաալիքին տված հարցազրույցում Դավութօղլուն նաեւ ասել է. - «Բոլոր այդ խոչընդոտները` հոգեբանական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական, պետք է վերացվեն: Հարավային Կովկասում պետք է ստեղծվի տնտեսական գոտի, որը պետք է իրականացնի համատեղ գործունեություն: Դրա համար Հայաստանը, նախ եւ առաջ, պետք է վերջ տա Ադրբեջանի դեմ օկուպացիոն քաղաքականությանը եւ ազատի գրավյալ տարածքները»:

«Եթե փոփոխությունները միակողմանի լինեն, այդ ջանքերը չեն կարող պահպանվել տեւական ժամանակ», - ամփոփել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: