Եթե Թուրքիան թույլ չտա ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին անցնել իր տարածքով, Հայաստանում նախատեսված զորավարժությունները կտապալվեն, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի երկրների վարչության ղեկավար Մեհմետ Ֆաթիհ Ջայլանը։
Այդուհանդերձ, Թուրքիայի ԱՆԳ-ի ներկայացուցիչը չի բացառել, որ Թուրքիան կարճ ժամանակով կբացի սահմանը եւ կթույլատրի ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստան տեղափոխել Թուրքիայի տարածքով։
«Այս զորավարժությունների սցենարը ռազմական բնույթ չունի, դրանք վերաբերում են արտակարգ իրավիճակների դեմ պայքարին», - նշել է թուրք դիվանագետը՝ ընդգծելով, թե ստեղծված իրավիճակում, հանդիսանալով Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ, Անկարան չի կարող արգելել ՆԱՏՕ-ի շարասյան անցումն իր սահմանով, սակայն դա չի նշանակում, թե Թուրքիան պաշտոնապես բացում է Հայաստանի հետ սահմանը։