ԱՄՆ-ի Ծովային հետեւակայինները պետք է պատրաստ լինեն Աֆղանստանում ավելի երկար մնալու

Միացյալ Նահանգների Ծովային հետեւակայինների կորպուսի հրամանատար, գեներալ Ջեյմս Կոնվեյը զգուշացրել է, որ աֆղանական ուժերը առաջիկա տարիներին ի վիճակի չեն լինի ինքնուրույն պահպանել Աֆղանստանի անվտանգությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը սկսելու են հեռանալ Աֆղանստանից 2011 թվականի հուլիսին։

Ջեյմ Կոնվեյը առաջին ամերիկյան բարձրաստիճան զինվորական պաշտոնյան է, ով, հակադրվելով Օբամայի վարչախմբի նախանշած վերջնաժամկետին, կարծիք է հայտնել, որ ծովային հետեւակայինները պետք է պատրաստ լինեն շատ ավելի երկար մնալ Աֆղանստանում։

Նա նաեւ ընդգծել է, որ թալիբանները վերջին շրջանում իրենց ավելի հանդուգն են պահում՝ ոգեւորվելով հաջորդ տարի Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման մասին լուրերից։