Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, Հայաստանում տնտեսական աճը դանդաղում է, քանի որ անարդյունավետ է իրականացվող տնտեսական քաղաքականությունը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է 2010 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հանրապետության տնտեսական պատկերի վերաբերյալ հերթական հաշվետվությունը, ըստ որի այս տարվա առաջին յոթ ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արդյունքը աճել է 4%-ով: Հայաստանի տնտեսական աճը, փաստորեն, շարունակում է դանդաղել. 2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում ՀՆԱ-ն աճել էր 8.8%-ով, իսկ հունվար-հունիս ամիսներին` 6.7%-ով:
«Մենք արդեն հասել ենք այն սահմանին, որ պատին ենք բախվում, եւ զարգացման որեւէ հնարավորություն չունի այս երկիրը` եթե այսպես ենք շարունակելու: Այդ որ ասում են հակաճգնաժամային ծրագիր, բազմիցս ասել եմ` մենք երբեւէ նման բան չենք ունեցել: Եղել է մի ելույթ` վարչապետի ելույթ այն պայմաններում, երբ պառլամենտը ընդունել էր ծրագիր, որ տնտեսական աճը պետք է լինի, եթե չեմ սխալվում, 9 տոկոս: Այդ ելույթը, հետո ասացին, որ հակաճգնաժամային ծրագիր է»», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատ Ասատրյանը:
Ասատրյանի համար միանշանակ է, որ «տնտեսության վիճակն անառողջ է». - «Այն զարգացման հիմնական ձեւը, որը վերջին տարիներին նախանշվել է, դա տրանսֆերտներ, տրանսֆերտների միջոցով ներդրումներ, ներդրումները հիմնականում շինարարության ոլորտում: Այս եղանակը չի աշխատելու»:
Ըստ պաշտոնական վիճակագրության, շինարարությունն այս տարվա յոթ ամիսներին աճել է ընդամենը 0.1%-ով:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը (ՀՀԿ) չհամաձայնեց, թե տնտեսական աճի դանդաղող տեմպերը վկայում են, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերը չեն տվել իրենց արդյունքը:
«Հակաճգնաժամային ծրագիրը աշխատում է, իր ազդեցությունը արդեն ունենում է, որովհետեւ եթե մենք չունենային հակաճգնաժամային ծրագրի իրականացվող քայլերը, համենայն դեպս, կարող է մենք ունենայինք ավելի վատթար թվեր», - հավելեց Այվազյանը:
Այվազյանի խոսքով, կառավարությունն իր հակաճգնաժամային նախաձեռնությունները կենտրոնացրել է Հայաստանի տնտեսության այն ճյուղերի վրա, որոնք աշխատում են արտահանման ուղղությամբ, օրինակ` հանքաարդյունաբերությունը:
Հունիսին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կանխատեսել էր, թե տարեկան կտրվածքով տնտեսական աճը կկազմի 7-8%, երբ 2010 թվականի պետական բյուջեով տարվա համար նախատեսված է ընդամենը 1.8% աճ: Միաժամանակ նախարարը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը վերադարձել է տնտեսական կայուն զարգացման փուլ:
Մայիսի սկզբին Հայաստանի տարեկան տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումներն էր հրապարակել նաեւ Կենտրոնական բանկը` 3-4%:
Վարդան Այվազյանի կարծիքով, չնայած առկա թվերին, միեւնույն է` տարին Հայաստանը կփակի մոտ 8% տնտեսական աճով:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այս կապակցությամբ ասաց. - «Ես կարծում եմ, տարեվերջին ուղղակի թվեր են նկարելու: Լուրջ սպասումներ չունեմ»: