Հայաստան է ժամանում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետը

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Վաղը Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: