Բելառուսում կսկսեն հայկական կոնյակ արտադրել

Բելառուսում կբացվի Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մասնաճյուղը, որը կսկսի հայկական կոնյակ արտադրել։

Բելառուսի պետական հեռուստառադիոընկերության հաղորդմամբ, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի եւ կոմբինատի սեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահը Երեւան էր ժամանել օգոստոսի 19-ին՝ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար։Այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկան նաեւ հանդիպում էր ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։