Արագածոտնում արջերը հարձակվել են Աղձք համայնքի հորթերի վրա
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, Արագածոտնի մարզի Աղձք համայնքից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 17-ին եւ 18-ին արջերը հարձակվել են համայնքի սարերում պահվող հորթերի վրա եւ հոշոտել 3 հորթ: