Ռուսաստան մեկնած հայ հրշեջները վերադառնում են

Չորային եղանակի պատճառով Ռուսաստանում ծայր առած անտառային հրդեհների դեմ պայքարի նպատակով օգոստոսի 5-ին այդ երկիր մեկնած 28 հայ հրշեջ-փրկարարները այսօր կվերադառնան Հայաստան։

Հայ հրշեջները, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 10 տոննանոց 4 հրշեջ մեքենաներով, հիմնականում անտառային հրդեհներից պաշտպանել են Մորդովիայի շրջանը։

Հայ հրշեջների մասնակցությունը Ռուսաստանի անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքներին բարձր են գնահատել ռուսաստանցի գործընկերները։ Նախօրեին Երեւանում նրանց ցուցաբերած աջակցության մասին դրվատանքով խոսեց նաեւ պետական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։