Սպորտային փոխանակման ծրագրի շրջանակում 24 հայ եւ թուրք պատանիներ ու աղջիկներ հնարավորություն կունենան օգոստոսի 19-29-ը Թուրքիայում մարզվել ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի կողմից:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` International Sports Programming Initiative-ը (Միջազգային սպորտային ծրագրերի նախաձեռնությունը) ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի «Միավորված սպորտներ» ծրագրի կողմից եւ իրականացվում է «Համաշխարհային ուսուցում» (World Learning) շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից:
Ծրագիրը մեկնարկում է մեկ շաբաթ տեւող մարզական ճամբարով` Թուրքիայի Օրեն բնակավայրում: Երկրորդ շաբաթվա ընթացքում մասնակիցները կլինեն Իզմիրում եւ հանդես կգան ցուցադրական խաղերով, ներկա կլինեն Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) բասկետբոլի աշխարհի առաջնության առաջին օրվա միջոցառումներին եւ Մուրեսանի հետ կմասնակցեն բասկետբոլի թաղային մարզումների:
Հաջորդ տարվա հունվարին նույն հայ եւ թուրք մասնակիցները կուղեւորվեն Միացյալ Նահանգներ` մարզվելու եւ խաղալու ամերիկացի երիտասարդների հետ:
«Այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը, սպորտի նկատմամբ սերը կարող է մտերմացնել մարդկանց` դրանով իսկ աննշան դարձնելով բոլոր տարբերությունները: Հուսով ենք, որ փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը այս երիտասարդ մարզիկների միջեւ կծառայեն ի նպաստ Հայաստանի եւ Թուրքիայի` որպես հարեւանների, եւ երկու երկրների առավել պայծառ ապագայի», - ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրուս Դոնահյուն: