Ֆրանսիական Մոնպելյե ավանում այսօր տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի ավելի քան երեք մետրանոց արձանի հանդիսավոր բացումը։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ նախաձեռնությամբ հանդես է եկել Լանգեդոկ-Ռուսիլյոնի շրջանի ղեկավար, նախկին սոցիալիստ քաղաքական գործիչ Ժորժ Ֆրեշեն։ Նա կարգադրել է Մոնպելյե ավանի համար պատրաստել «20-րդ դարի մեծագույն առաջնորդների»` Լենինի, Ուինսթոն Չերչիլի, Ֆրանքլին Ռուզվելթի եւ Ժան Ժորեսի (ֆրանսիացի սոցիալիստ) արձանները, որոնցից յուրաքանչյուրի համար տեղացի հարկատուն կվճարի 200 հազար եվրո։
Ըստ «Ֆրանսպրես»-ի, 2011 թվականին Մոնպելյեում կտեղադրեն եւս հինգ առաջնորդների` Մոհանդաս Գանդիի, Շարլ դը Գոլի, Գամալ Աբդել Նասերի, Նելսոն Մանդելայի եւ Մաո Ցզեդունի արձանները։
Լանգեդոկ-Ռուսիլյոնի շրջանի ներկայիս ղեկավար Ժան Ժորեսը, ով նաեւ նախկինում Մոնպելյե ավանի քաղաքապետ էր, նախկին սոցիալիստ է, նրան վտարել են կուսակցությունից ռասիստական հայտարարությունների համար։
Ժորեսի քաղաքական ընդդիմախոսները քննադատել են արձաններ պատվիրելու եւ տեղադրելու նախաձեռնությունը՝ նշելով, որ դա հարկատուներից հավաքած միջոցների վատնում է եւ կասկածի տակ առնելով «մեծագույն առաջնորդների» շարքում որոշ գործիչների ընդգրկումը։