«Հայ-ռուսական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են եւ օրինակելի մոդել են ամբողջ հետխորհրդային տարածքի համար», - ռուսաստանյան Россия-24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Մենք պատրաստվում ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցին։ Այն, որ սա պետական այց է, արդեն վկայում է մեր հարաբերությունների ամենաբարձր մակարդակի մասին», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնելով, որ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի ընթացքում ստորագրվելու է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ արձանագրությունը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. - «Նոր պայմանագրում կլինի ավելի հստակ ձեւակերպում այն մասին, որ ռուսական ռազմակայանը Ռուսաստանի շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Այդ նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը սպառազինությամբ եւ ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելու գործում»:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում։
«Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, որոնք բավական արդյունավետ էին: Նաեւ բանակցություններ տեղի ունեցան արտգործնախարարների մակարդակով` նախարար Լավրովի միջնորդությամբ: Ռուսաստանի այս բոլոր միջնորդական ջանքերն արժանացել են Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ամերիկայի եւ Ֆրանսիայի լիարժեք աջակցությանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը կողմերին առաջարկվեց Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը։ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները այս վերջին տարբերակի հիման վրա»։
Էդվարդ Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել Ռուսաստանի դերը՝ որպես «շատ կարեւոր առեւտրա-տնտեսական գործընկերոջ»։
«Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողն է: Հայաստանում այսօր ռուսական ներդրումները հասել են 2 միլիարդ 750 միլիոնի։ Հայաստանում այսօր գործում է ռուսական կապիտալով 1400 կազմակերպություն: Ռուսաստանը նաեւ հայկական ապրանքի գլխավոր շուկան է», - Россия-24-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: