Սոչիում հանդիպում են Ռուսաստանի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի նախագահները

Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպում է Աֆղանստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի ղեկավարների հետ:

Սա այս ձեւաչափով անցկացվող երկրորդ գագաթնաժողովն է. առաջին անգամ «քառյակը» հավաքվել էր Դուշանբեում անցած տարվա հուլիսին:

Քառակողմ հանդիպումից առաջ Մեդվեդեւ զրուցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ` կրկին հաստատելով, որ Մոսկվան կշարունակի աջակցել Քաբուլին հակաահաբեկչական պայքարում:

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ջրհեղեղի բազմաթիվ զոհերի կապակցությամբ եւ հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն տրամադրել տարերային ազետի հետեւանքները վերացնելու գործում:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կընդունվի Պակիստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն: