Համաշխարհային բանկը 900 միլիոն դոլար է տրամադրում Պակիստանին

Համաշխարհային բանկը հայտնել է, որ 900 միլիոն դոլար է տրամադրելու Պակիստանին` ջրհեղեղների հետեւանքները վերացնելու համար։

ՄԱԿ-ի տվյալներով` Պակիստանում մոտավորապես 20 միլիոն մարդ տուժել է ջրհեղեղներից։

Պակիստանի պաշտոնյաների հաշվարկներով` բնական աղետի հետեւանքները վերացնելու համար 10-15 միլիարդ դոլար է անհրաժեշտ։