Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին այսօր հայտարարել է, որ կառավարության հաշվարկներով ջրհեղեղների հետեւանքով տուժել է մոտ 20 միլիոն մարդ:
Վարչապետը ներկայիս հումանիտար ճգնաժամը անվանել է «երկրի պատմության մեջ ամենածանրը»:
Բնակչությանը տրվող մարդասիրական օգնության մակարդակը շարունակում է մնալ անբավարար:
Այսօր Պակիստան է այցելել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով մոտ 1600 մարդ է մահացել: