Անդրադառնալով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայությունը երկարաձգող նոր պայմանավորվածությանը` «ժամանակ» թերթը գրում է. - «Հայ հասարակությունը զարմանալիորեն շատ հանգիստ ընդունեց լուրն այն մասին, որ Ռուսաստանը որոշել է վերակազմավորել իր Հարավկովկասյան ռազմական օկրուգը, այն անվանել «Յուգ» եւ այնտեղ ընդգրկել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իր ռազմաբազաները: Այսինքն, ըստ էության, Ռուսաստանը Հայաստանը համարում է ոչ թե այլ պետություն, այլ իր հարավային տարածքները, եւ բնականաբար Հայաստանում գտնվող իր ռազմաբազան ոչ թե կոչվում է Հայաստանում գտնվող ռուսական բազա, այլ դա ՌԴ հարավային ռազմական օկրուգում ընդգրկված մի ստորաբաժանում է: Սա կարգավիճակի փոփոխություն է նշանակում, եւ պատահական չէ, որ առանց մեզ հետ համաձայնեցնելու, մեր տարածքում ռազմաբազան հայտարարվում է Վրաստանի դեմ ուղղված ստորաբաժանում: Ի՞նչ է ստացվում. առանց մեզ հարցնելու մեր տարածքից սպառնալիք են ստեղծում մի երկրի դեմ, որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններ: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են Վրաստանում հակահայկական տրամադրություններ աճում: Այս խնդիրների շուրջ մեզ հետ զրույցում Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը մասնավորապես ասաց. «Այս քայլով այսօրվա Ռուսաստանի ղեկավարությունը, փաստորեն, հրաժարվում է 1991 թվականին ստեղծված Ռուսաստանի պատգամներից, քանի որ այն ժամանակ այդ երկիրը թույլ տվեց, որ հանրապետություններն անկախանան եւ հանեց իր զորքերը այդ երկրներից: Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանը տակտ ունեցավ ու թեեւ պահեց իր ռազմակայանները Հայաստանում ու Վրաստանում, բայց դրանք կոչվում էին ռուսական ռազմաբազաներ Կովկասում կամ ռազմաբազաներ Հայաստանում, բայց հիմա, փաստորեն, այս նոր վերակազմավորումների արդյունքում ընդհանրապես անտեսվում է Հայաստանը կամ Աբխազիան, կամ Հարավային Օսիան եւ հայտարարվում է, որ այդ զորքերը մտնում են «Յուգ» (հարավ) ռազմական օկրուգի մեջ, այսինքն` մեր երկրները նրանք համարում են իրենց երկրի հարավային տարածքներ»:
Նույն թերթը թեմայի վերաբերյալ հարցազրույց է վերցրել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանից (ՀՀԿ): Հարց. - «Առաջիկայում սպասվում է հայ-ռուսական մեծ պայմանագրի վերանայում, ըստ որի` երկարաձգվելու են ՀՀ-ում տեղակայված ռազմաբազաների ժամկետները: Որպես ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար` ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը, ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կընդունի այդ փաստը»: Ավագյանը պատասխանել է. - «ՆԱՏՕ-ի հետ ծրագրային համագործակցության մեջ ենք, մյուս կողմից` մենք ՀԱՊԿ լիիրավ անդամ ենք: Եվ ինձ չի թվում, որ ՆԱՏՕ-ն որեւէ ձեւով կարձագանքի այս գործողություններին: Իմ կարծիքով` բացասաբար չեն գնահատի այդ փաստը: Մեր արտաքին քաղաքականության մեջ չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու, դեպի ՆԱՏՕ մեր արտաքին քաղաքական վեկտորը ուղղելու հարց: Իսկ տարբեր ծրագրերի շուրջ համագործակցությունը շարունակվում է, եւ դրան որեւէ բան չի խանգարի»:
Պատասխանելով «Առավոտ»-ի հարցերին եւ անդրադառնալով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` Հայոց համազգային շարժման վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը, մասնավորապես, ասում է. - «Այս արձանագրային փոփոխություններով սահմանվում է, որ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը»: Ի՞նչ է այս փոփոխությունը նշանակում: Փաստորեն, ստացվում է, որ մինչ այս ռուսական ռազմակայանները պաշտպանել են բացառապես Ռուսաստանի շահերը: Այնինչ, մեր իշխանական ոհմակը միշտ գոռում էր այն մասին, թե ռուսական ռազմակայանը տեղակայված է Հայաստանում` պաշտպանելու համար Հայաստանի արտաքին անվտանգությունը: Իրականում, վերոնշյալ այդ փոփոխությամբ ռուսները բացահայտեցին, որ առ այսօր դա այդպես չի եղել: Բացի այդ, ինչ է նշանակում` ռազմակայաններն այսուհետ ապահովելու են Հայաստանի անվտանգությունը: Ումի՞ց, արտաքի՞ն թշնամուց, թե՞ ներքին: Որովհետեւ ներքին թշնամի հասկացությունը մեր իշխանավորների բառապաշարից դեռ դուրս չի եկել: Այստեղ կոնկրետությունը բացակայում է հենց այն պատճառով, որ ռուսներն այսպիսով ձգտում են մեր երկրի ներքին հարցերին միջամտելու իրավունք ստանալ»:
«Հրապարակ»-ը, անդրադառնալով առաջիկայում Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, գրում է. - «Միանգամայն հասկանալի են ե'ւ այս «աժիոտաժը», ե'ւ երկիրը պատշաճ ներկայացնելու ջանքերը, ե'ւ ժամանակավոր սահմանափակումները եւ այլ միջոցառումները: Մի բան է միայն տհաճ, որ մեր երկիրը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել ռուսական կայսրության ֆորպոստի կարգավիճակից: Ոչ մի ձեւով չի կարողանում ազատվել ո'չ խորհրդային ու հետխորհրդային ժառանգությունից, ո'չ ԱՊՀ ու ՀԱՊԿ կեղծ-արհեստածին համակարգերից: Ո'չ Պուտին-Մեդվեդեւ զույգի հանդեպ առանձնահատուկ ակնածանքից ու կախումից: Եվ ինչպե՞ս կազատվի, երբ մեր տնտեսությունը ժամ առ ժամ ավելի շատ է կախման մեջ ընկնում ռուսական կապիտալից ու քաղաքականությունից: Երբ ռազմաբազաները վերացնելու փոխարեն դրանց պայմանագրերն են երկարացվում եւ պայքար է գնում Հարավային Կովկասում Ռուսաստանի համակրանքն անմասն վայելելու համար»: