Ուրբաթ օրը «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Նովիկովը հայտարարել է, որ օգոստոսի 21-ին կսկսվի Իրանում առաջին` Բուշերի ատոմային էլելտրակայանի ռեակտորի լիցքավորումը ռուսաստանյան միջուկային վառելիքով:
Նույն օրը Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հնչեցրել է Միացյալ Նահանգների կարծիքը, թե քանի որ Ռուսաստանը մասնակցելու է Բուշերի ատոմակայանի շահագործմանը, Իրանն այլեւս իր տարածքում ուրան հարստացնելու կարիք չունի:
Բուշերի ատոմակայանի շինարարությունը սկսել է գերմանական «Սիմենս» կորպորացիան 1975 թվականին: Հետագայում կորպորացիան դադարեցրել է իր մասնակցությունը նախագծին` միանալով 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին:
1990-ականների կեսից շինարարությունը ղեկավարել է ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: