Պակիստանում ջրհեղեղների հետեւանքները վերացնելու համար միլիարդներ են անհրաժեշտ

ՄԱԿ-ի հաշվարկներով, միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում եւ հարավում ջրհեղեղների հետեւանքով վնասված ընթակառուցվածների վերականգնման համար:

Ջրհեղեղները ավելի քան մեկուկես հազար մարդու կյանք են խլել, 14 միլիոն մարդ մնացել է անօթեւան:

Երկրի Անկախության օրվա կապակցությամբ նախատեսված տոնական միջոցառումներից շատերը չեղյալ են հայտարարվել:

Այսօր նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի այցը Պակիստան: