Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփլեցուն համերգային դահլիճում առաջին երեւանյան մենահամերգով ներկայացավ հայ հանդիսատեսին` իրականացնելով ոչ միայն բազմաթիվ երկրպագուների այլեւ իր սեփական երազանքը:
Հայազգի լեգենդար ռոք աստղը խիստ հուզված էր, քանի որ առաջին անգամ հայ հանդիսատեսի համար նվագում ու երգում էր Հայաստանում, առաջին անգամ բեմից հանդիսատեսին դիմում էր հայերենով: Համերգի ընթացքում հնչեցին նրա հին ու նոր երգերը Elect the Dead եւ Imperfect Harmonies ձայնասկավառակներից։
«Մեր սրտի ու մտքի սահմաններն ամենամեծ սահմաններն են: Երկրներն ու սահմանները կարեւոր չեն, ժողովուրդն է կարեւոր, մշակույթն է կարեւոր, մեր հոգին, միտքը, սիրտը, լեզուն է կարեւոր», - Borders are երգից առաջ հայտարարեց ամերիկահայ երաժիշտը:
Համերգի անակնկալներից մեկն էլ Թանկյանի հեղինակած «Այո, սա ցեղասպանություն է» հայերեն երգն էր, որ նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երեւանյան համերգով Թանկյանը սկսեց իր Imperfect harmonies շրջագայությունը, որը նվիրված էր նույնանուն ձայնասկավառակի օգոստոսյան թողարկմանը։ Երեւանյան ելույթից հետո Թանկյանը համերգներով կներկայանա Բուխարեստում եւ եվրոպական մի շարք քաղաքներում:
Իր երրորդ եւ խիստ կարճատեւ հայաստանյան այցի ընթացքում Թանկյանը հասցրել է այցելել Ծիծեռնակաբերդ ամերիկյան «Ռոլինգ Սթոն» ամսագրի երկու լրագրողների հետ:
Համերգից ժամեր անց գիշերային չվերթով Թանկյանը մեկնեց Հայաստանից:

Your browser doesn’t support HTML5