Հայաստանը փորձում է թույլտվություն ստանալ Մեծամորում գործող ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար։
«Նոր բլոկի կառուցումը կսկսվի, ամենայն հավանականությամբ, 2012 թվականին։ Եթե [կառուցման համար] 6 տարի ժամկետը վերցնենք՝ կավարտվի 2018 թվականին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։
Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի հունվարի 5-ին։ Հայաստանի էներգետիկ պահանջները բավարարելու նպատակով կառավարությունը քայլեր էր ձեռնարկել ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության ուղղությամբ։
2009-ի մայիսին Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ նախատեսվում է նոր ատոմակայանի շինարարությունը սկսել 2011 թվականի սկզբին եւ ավարտին հասցնել մինչեւ 2017 թվականը։ Նոր կառուցվելիք ատոմակայանն ունենալու է 1200 մեգավատտ հզորություն։ Կայանի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 5-7.2 միլիարդ դոլար։ Այդուհանդերձ, կառավարությունը առայժմ չի մատնանշել, թե կոնկրետ ինչ աղբյուրներից է հայթայթելու կառույցի համար անհրաժեշտ գումարը։
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանի պարզաբանմամբ, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ 7-8 տարվա ընթացքում կարելի է նոր էներգաբլոկը կառուցել։ Այլ կերպ ասած, նոր էներգաբլոկի կառուցումը կարող է ավարտվել 2018-20 թվականներին։
«Դրա համար աշխատող բլոկի համար մտածում ենք, որ պետք է մշակվեն ծրագրեր, որպեսզի գործող ատոմակայանի աշխատանքը շարունակվի նախագծային ռեսուրսից հետո 2-3 տարի», - նշեց Աշոտ Մարտիրոսյանը։