Երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:
Կրեմլի հաղորդագրության համաձայն` Միացյալ Նահանգների նախագահը համերաշխություն է հայտնել տարերային աղետի դեմ Ռուսաստանում գործադրվող ջանքերին եւ իր ցավակցությունները փոխանցել մարդկային զոհերի կապակցությամբ: Նա նաեւ հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը` Ռուսաստանին տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներ եւ փորձագիտական օժանդակություն:
Ռուսաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը զորակցության, օպերատիվ արձագանքի եւ օգնության պատրաստակամության համար: