Ռուսաստանում շարունակում են պայքարել երկրի միջուկային կենտրոններից մեկից` Սարով քաղաքից անտառային հրդեհների ալիքը հեռացնելու համար:
Նիժնի Նովգորոդից ոչ հեռու գտնվող այդ քաղաքի մոտ անտառային հրդեհների դեմ պայքարող մոտ 3 հազար 400 հրշեջներին որպես օգնություն լրացուցիչ 70 հրշեջ եւ հատուկ գնացք է ուղարկվել:
Թեեւ Ռուսաստանի նախագահը արտակարգ դրությունը դադարեցրել է Վլադիմիրի, Վորոնեժի եւ Մարի էլ մարզերում, սակայն վիճակը շարունակում է բարդ մնալ:
Արտակարգ դրությունը պահպանվում է Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի մարզերում եւ Մորդովիայի ինքնավար հանրապետությունում, ուր գործուղված են հայաստանցի հրշեջները:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի որոշ տորֆաճահիճներում նույնպես սկսել են հրդեհներ բռնկվել: