Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հինգշաբթի օրը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իր ներկայացրած կառույցում կոռուպցիան վերացված է:
«Այո, ներկայումս վերացված է [կոռուպցիան]»,- հայտարարեց Մուսայանը` «հնացած» որակելով քաղաքացիների բազմաթիվ դժգոհությունները կոմիտեում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ եւ փաստարկելով. - «Քանի որ 2008-2009 թվականների ընթացքում են այդպիսի դրսեւորումներ ի հայտ եկել»:
«Կոմիտեի նոր ղեկավարության օրոք բավականին միջոցներ ձեռնարկվեցին այդ ուղղությամբ, ուժեղացվեց կոմիտեի վերահսկողական վարչության գործունեությունը, տեղերում բավականին կադրային փոփոխություններ իրականացվեցին, եւ այս բոլորի արդյունքում, պետք է ասել, որ ներկայումս բավականին նորմալ իրավիճակ է առաջացել կադաստրի համակարգում»,- հավելեց նա:
Հարցին, թե նշանակում է արդյոք իր ասածը, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանի օրոք կոռուպցիա կար, իսկ ներկայիս նախագահ Երվանդ Զախարյանի օրոք չկա, Աշոտ Մուսայանը արձագանքեց. - «Անունների հետ չկապենք: Ժամանակաընթացքն էր այդպիսին: 1997 թվականին ստեղծվեց կադաստրի համակարգը, այն ժամանակ մենք բոլորս գաղափար չունեինք, թե ինչ բան է կադաստրը: 97թվականից հետո բավականին աշխատանք կատարվեց… եւ այդ ընթացքում, նոր ստեղծվող համակարգ էր, հնարավոր էր նաեւ այդպիսի դրսեւորումներ: Դրանց դեմը պետք է առնվեր ու առավ»:
Ներկայացնելով անշարժ գույքի շուկայի վիճակը` կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը ասաց. - «2010 թվականի ընթացքում, եթե 2008 թվականի հետ համեմատենք, բավականին արդեն աճ զգացվում է: Կար մի շրջան, որ բավականին գործարքների քանակը նվազեց. հիմնականում հիպոթեքի գործարքներն էին, որ նվազեցին, օտարումների գործարքները նվազեցին: Սակայն 2009-ի վերջին եւ 2010 թվականին արդեն նկատվում է գործարքների ավելացում»:
Անցյալ տարեվերջին, հիշեցնենք, Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ էր իրականացրել կադաստրի պետական կոմիտեի յոթ տարածքային կառույցներում եւ արձանագրել հիմնականում ընթացակարգային բնույթի խախտումներ: Այդուհանդերձ, պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, թե լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում կադաստրի մարմիններում:
Ավելի վաղ Երեւանի փողոցներում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցած քաղաքացիներից շատերը, ովքեր գործ էին ունեցել կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների հետ, հնչեցրել էին իրենց դժգոհությունը: