Չորեքշաբթի օրը Ստեփանակերտում մեկնարկած Barcamp Artsakh միջոցառմանը Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից մասնակցող մոտ 70 երիտասարդներ քննարկում են տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող հարցեր, փոխանակում ոլորտում իրենց փորձը։
Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացվող միջոցառման նպատակն է Լեռնային Ղարաբաղում զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, նպաստել ինտերնետում Ղարաբաղի մասին տեղեկատվության տարածմանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն, Barcamp Artsakh միջոցառման կազմակերպիչ Վադիմ Գրիգորյանը՝ հավելելով. - «Այսօր հիմնականում Արցախի մասին տեղեկությունները ստանում ենք թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից, որը մեզ համար անընդունելի է»։
Այսօր միջոցառմանը զեկույցներ հնչեցին սոցիալական ցանցերի, նոր ինտերնետային լրատվամիջոցների, բլոգերի մասին։ Միջոցառման շրջանակում նախատեսված են նաեւ այցելություններ Ղարաբաղի տեսարժան վայրեր, իսկ Barcamp Artsakh-ի հաջորդ օրը կանցկացվի Շուշիում։
Միջոցառմանը մասնակցող երիտասարդները իրենց բլոգերում եւ սոցիալական ցանցերում արդեն իսկ մեծ թվով լուսանկարներ եւ տեղեկատվություն են հրապարակել Barcamp Artsakh-ի եւ Ղարաբաղի մասին։
Այդուհանդերձ, ինչպես նշեց Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Վադիմ Գրիգորյանը, ինտերնետում Ղարաբաղի թերի ներկայացվածության պատճառը ինտերնետ ծառայությունների բարձր սակագներն ու ցածր որակն են։
«Գաղտնիք չէ, որ որակյալ կապը այսօր Արցախի բնակչության մեծամասնության համար անհասանելի է, բարձր են սակագները», - պարզաբանեց Barcamp Artsakh-ի կազմակերպիչը։
Barcamp Artsakh-ի մասնակից Վարուժան Գաբրիելյանը նույնպես այն կարծիքին է, որ Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացած չեն հիմնականում ինտերնետի անհասանելիության պատճառով։
«Առաջին հերթին կա ինտերնետի խնդիր։ Եթե չկա ինտերնետ, բնականաբար, անլուրջ է խոսել այդ բնագավառում զարգացումից», - նշեց Գաբրիելյանը։
Լեռնային Ղարաբաղում ինտերնետային ծառայություններ մատուցող միակ ընկերության՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դեմ վերջերս բողոքի ալիք էր բարձրացել, եւ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոստացել էր բարեփոխումներ իրականացնել։