Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր էդուարդ Շարմազանովի կարծիքով, հայերը չպետք է մասնակցեն սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շարմազանովը ասաց, թե թուրքերը հերթական անգամ «լուրջ քայլ կատարելու փոխարեն իմիտացիոն շոու են անում». - «Չեմ կարծում, որ իմիտացիոն շոուներով կարելի է հասնել հանդուրժողականության եւ քաղաքակրթությունների համերաշխության: Թուրքիան եւս մեկ անգամ ցույց է տալիս իրական կամքի բացակայություն»:
Այս տեսակետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կիսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով, մասնակցությունն այդ միջոցառմանը կնշանակի մասնակցություն «թուրքական սադրանքին», քանի որ տարին մեկ անգամ հայերին թույլ տալով Սուրբ Խաչում պատարագ անել, Թուրքիան ընդամենը ցանկանում է աշխարհին ցույց տալ, թե որքան բարեհոգի է հայերի նկատմամբ: Մանոյանը հավատացյալներին առաջարկում է Սուրբ Խաչ այցելել ցանկացած օր, բացի սեպտեմբերի 19-ից:
«Միայն Թուրքիայի արտոնած օրը գնալը, կարծում եմ, սխալ է: Անձնապես չեմ մեղադրում հավատացյալներին, որ ուզում են գնալ, բայց գնացողը պետք է իմանա, որ ինչ-որ տեղ նպաստում է թուրքական սադրանքին», - ասաց նա:
Կիրո Մանոյանը սխալ է համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությունը մատուցվելիք պատարագին: Նա ասաց, թե վստահ չէ, որ այդ միտքը ծնվել է Սուրբ Էջմիածնում. - «Դա ինչ-որ տեղ հասկանում եմ, որ կարծեք քաղաքական ժեստին համարժեք ժեստով պատասխանելու ցանկություն է հավանաբար»:
Սուրբ Էջմիածինը, մինչդեռ, համաձայն չէ պատարագը բոյկոտելու կոչերին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր երկու բարձրաստիճան եկեղեցականների ուղարկելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, կարծում ենք, արտահայտությունն է Մայր Աթոռի կեցվածքի: Ինչ վերաբերում է արարողությունը բոյկոտելու առաջարկներին եւ հայտարարություններին, ապա մենք դրանք չենք կիսում, որովհետեւ գտնում ենք, որ եթե մեզ հնարավորություն է ընձեռված փայփայելու այն սրբավայրը, որ դարեր շարունակ գործել է եւ այսօր ինչ-ինչ հանգամանքների բերումով զրկված է աղոթքից եւ խնկից, ապա մենք պետք է անգամ այդ մեկ օրը օգտագործենք, որպեսզի հերթական անգամ պաշտպանենք մեր իրավունքները… մեր մասնակցությամբ վավերացնենք սրբավայրի պատկանելությունը»:
Երեկ հրավիրված նիստում Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման հարցերով ենթահանձնաժողովը ուշ երեկոյան ընդունել է հայտարարություն, որով հորդորում է չմասնակցել Աղթամարի Սուրբ Խաչում սեպտեմբերի 19-ի միջոցառմանը:
«Իր ազգի եւ իր արժանապատվությունը հարգող որեւէ գիտակից հայ մարդ պետք է ձեռնպահ մնա սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչում նախատեսված պատարագին մասնակցելուց: Պետք է հայ հասարակության լայն խավերին տեղյակ պահել թուրքական սադրանքի վերաբերյալ եւ ստեղծել լայն ճակատ «Ո'չ սեպտեմբերի 19-ին» նշանաբանով», - ասված է հայտարարությունում:
Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե թուրքերի նախատեսած այդ միջոցառումը ընդամենը սադրանք է. - «Այդ սադրանքին եթե մենք գնանք, ընդունենք, դա կնշանակի, որ մենք օգնում ենք թուրքական դիվանագիտության հաղթանակին եւ հայկական պետականության, հայկական դիվանագիտության, հայոց բարոյականության պարտությանը»:
Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված ու թանգարանի վերածված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը մատուցելու է Կոնստանդնուպոլսի պարտիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նրա հրավերով պատարագին կմասնակցեն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի երկու միաբաններ: