Խորհրդարանական ընտրությունները Ղրղըզստանում նախանշված են հոկտեմբերի 10-ին: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոզա Օտունբաեւան:
Նախկինում Ղրղըզստանի իշխանությունները չէին նշում խորհրդարանական ընտրությունների օրը` կապված երկրի հարավում լարված իրավիճակի հետ, որտեղ վերջին շրջանում բախումներ էին տեղի ունենում ղրղըզների եւ ուզբեկների միջեւ: Այդ իրադարձությունների հետեւանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ դարձան փախստական: