Հնդկաստանում հարյուրից ավելի մարդ է զոհվել բնական աղետի հետեւանքով

Հնդկաստանի Քաշմիր նահանգում ջրհեղեղների ու սողանքների պատճառով ավելի քան 130 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած։

Տեղական ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ անանցանելի են դարձել հեռավոր գյուղերի ճանապարհները։ Հազարավոր զինվորներ աշխատում են ճանապարհները բացելու վրա։

Լադքս շրջանի հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները։