Բաղդադում 4 ոստիկան է սպանվել

Այսօր Բաղդադում հրաձգության հետեւանքով 4 ոստիկան է սպանվել, եւս մեկ տասնյակ քաղաքացիական անձինք վիրավորվել են։

Հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան Իրաքի մայրաքաղաքի սուննիների թաղամասում։

Ըստ հաղորդագրությունների` քաղաքացիներից մեկը այդ թաղամասում գտել է իր գողացված ավտոմեքենան ու ոստիկանություն է կանչել։ Տեղ հասած ոստիկանները ընկել են հրաձգության տակ։