Հյուսիսային Կովկասում շարունակվում են հարձակումները իրավապահների վրա

Կաբարդինո-Բալկարիայի Բակսան քաղաքի փողոցներից մեկում անցած գիշեր 2 ոստիկան է սպանվել։ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ նրանց վրա կրակել են ավտոմեքենայից։ Հանցագործները չեն հայտնաբերվել։

Դաղստանում հրաձգության հետեւանքով 6 միլիցիոներ է վիրավորվել։ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, հաղորդում է, որ ուրբաթ երեկոյան 12 հոգուց կազմված գրոհայինների խումբը կրակ է բացել հերթապահություն կատարող միլիցիոներների դասակի վրա Լենին-աուլ բնակավայի մոտ։

Հարձակվողներին հաջողվել է հեռանալ ու թաքնվել անտառում։