Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված 2009-ի տարեկան զեկույցը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը:
Ամերիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրում է, որ ահաբեկչության դեմ պայքարի գործում Հայաստանն ու ԱՄՆ-ը նախորդ տարի համագործակցել են միմյանց հետ: Այդուհանդերձ, ինչպես նշված է զեկույցում, «լայնորեն տարածված կոռուպցիան նախկինի նման խոչընդոտել է օրենքների լիակատար կիրառմանը երկրում», ինչը, ամերիկյան կողմի գնահատմամբ, կարող էր բարելավել ահաբեկչության դեմ պայքարի գործում արձագանքելու` Հայաստանի կարողությունը:
ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում Հայաստանն ամերիկյան ինքնաթիռներին իրավունք է տվել օգտագործել իր օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում` նաեւ վայրէջք կատարել տեղի օդանավակայաններում։
Հայաստանը խաղաղապահ զորամիավորում է ուղարկել Իրաք` մասնակցելու երկկողմ աջակցության ծրագրերին, որոնք ամրապնդել են կառավարության հնարավորությունները` անօրինական ֆինանսական հոսքերը վերահսկելու եւ վտանգավոր նյութերի տարանցման դեմ պայքարի գործում։
Դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել հայ խաղաղապահների 35-45-հոգանոց զորախումբ Աֆղանստանի Քունդուզ օդանավակայանում տեղակայելու` պաշտպանության նախարարության առաջարկած ծրագրին: Զեկույցում այս փաստը եւս իբրեւ համագործակցության լավ օրինակ է նշված:
Վերջին տարիներին Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցել նաեւ սահմանային անվտանգության ապահովման` թմրամիջոցների, նաեւ` մարդկանց առեւտրի դեմ եւ զանգվածային բնաջնջման զենքերի պատրաստման համար օգտագործվող նյութերի ներթափանցումն արգելելու գործում տարվող պայքարում:
2008-ին Հայաստանը վերանայել է փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող օրենսդրությունը, որի արդյունքում ընդլայնել է այն անձանց եւ ընկերությունների թիվը, ովքեր պարտավոր են հայտարարագրել կասկածելի գումարները Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի կենտրոնում: Պետդեպարտամենտը 2009 թվականին արձանագրել է, որ Կենտրոնական բանկին հաջողվել է արձանագրել իր առաջին հաջողությունն այդ ոլորտում: