Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքել են երկու օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մինչեւ 50 միլիոն դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական բարեփոխումներին:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչեւ 30 միլիոն դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ եւ բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Առողջապահական եւ սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող մինչեւ 20 միլիոն դոլարի ֆինանսավորումը կշարունակի օժանդակել Հայաստանի կառավարությանը առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման հարցում:
«Երկու համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրում ենք, ազդարարում են մեր փոխադարձ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը` խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը եւ տրամադրել համապատասխան առողջապահական եւ սոցիալական ծառայություններ երկրի ամբողջ բնակչությանը», - ասել է, մասնավորապես, Ջաթինդեր Չիման: