Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 փրկարարներ անցած գիշեր մեկնել են Նիժնի Նովգորոդ` օգնելու այնտեղ մոլեգնող անտառային հրդեհները տեղայնացնելու եւ մարելու աշխատանքներում:
Հայաստանի պաշտպանության նախարարության «ԻԼ-76» ինքնաթիռներով Նիժնի Նովգորոդ է տեղափոխվել նաեւ չորս ավտոմեքենա:
«Ես երեկ մի քանի անգամ խոսել եմ իմ [ռուսաստանցի] գործընկերոջ հետ, եւ այդ օգնությունը իրենք ընդունել են: Այսօր մենք ուղարկելու ենք 150 պոմպեր: Մենք պայմանավորվել ենք, որ, եթե անհրաժեշտություն եղավ, մենք կուղարկենք 3,5 տոննա տարողությամբ ավտոմեքենաներ: Մենք ունենք այդպիսի 19 մեքենա, որոնցից 6-ը ամենագնաց է», - կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նիստում որոշվել է նախարարությանը հատկացնել 24 միլիոն 600 հազար դրամ` Ռուսաստանին անտառային հրդեհների մարման գործում օգնություն ցույց տալու նպատակով:
Կառավարությունը այսօր որոշեց նաեւ գումար հատկացնել օգոստոսի 20-22-ին Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացման համար:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դժվարացավ նշել բյուջեից հատկացվելիք գումարի չափը:
«Գումարը լինելու է ըստ նախահաշիվների ներկայացման: Ես հիմա չեմ կարող մտաբերել այդ թիվը, բայց բյուջեում նախատեսված է: Սա ուղղակի կարգի հետ կապված խնդիր է, որովհետեւ հատուկ այդ միջոցառումների հետ կապված բյուջեում կան համապատասխան միջոցներ», - ասաց Ֆինանսների փոխնախարարը:
Կառավարությունը այսօր նաեւ որոշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2010 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով Արդարադատության նախարարությանը հատկացնել 2500 եվրոյին համարժեք դրամ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիլվա Ասատրյանին վճարելու համար:
Հիշեցնենք. 2007 թվականին Սիլվա Ասատրյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման` Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ հանգուցյալ Մելիք Գասպարյանի ավտոմեքենայի պայթյունը կազմակերպելու մեղադրանքով: Ասատրյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ խախտվել է իր անձնական անձեռնմխելիության իրավունքը. 2005 թվականին, երբ նրան ձերբակալել էին, 19 ժամ պահել էին կալանքի տակ` առանց դատարանի որոշման:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Առ այսօր գործող օրենսդրությամբ, երբ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկում է դատարան, այդ պահից կալանքի ժամկետը կասեցվում է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ այս օրենսդրական ակտի դրույթը հակասում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին, որ կասեցում այս հիմքով նախատեսել չի կարելի: Տվյալ դեպքում կասեցնելուց հետո մինչեւ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելը անցել է մեկ օր, որը, ըստ իրենց, համարվել է ապօրինի»:
Գործադիրը այսօրվա նիստում նաեւ որոշել է Տաթեւի վանական համալիրի եւ Տաթեւ - Հալիձոր ճոպանուղու` աշնանը կայանալիք բացման արարողության լուսաբանումը հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներով ապահովելու նպատակով շուրջ 27 միլիոն դրամ հատկացնել Էկոնոմիկայի նախարարությունը` Ջերմուկում «Նեշընըլ Ջեոգրաֆիք Թրավել» ամսագրի տարածաշրջանային ներկայացուցիչների գիտաժողով կազմակերպելու համար: Բացի այդ, ինչպես նշեց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, աշխարհի ամենաերկար ճոպանուղին ներկայացնող երկու տեսահոլովակ է հեռարձակվելու «Եվրոնյուզ» հեռուստաալիքով: Այս ծրագրին բյուջեից կհատկացվի ավելի քան 65 միլիոն դրամ: