Սերժ Սարգսյանն օգնություն է առաջարկել Դմիտրի Մեդվեդեւին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագության համաձայն, Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ցավակցություն եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտե, թե նման իրավիճակներում որքան կարեւոր է բարեկամ երկրների աջակցությունը եւ առաջարկել է Հայաստանի հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման գործում:

Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ: