Լոս Անջելեսում` Լիթլ Արմենիա թաղամասի հարեւանությամբ բնակվող հայ ընտանիքի անդամների առեղծվածային սպանությունների գործը կարծես թե լիովին բացահայտվում է։
Ընտանիքի ողջ մնացած աղջիկը նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային էր նամակ գրել` խնդրելով ամերիկյան կառավարության աջակցությունը իր ընտանիքի անդամների սպանությունները բացահայտելու, մեղավորներին գտնելու ու պատժելու համար։ Նա մեծ սթրեսներ էր տարել. երկու դեպքում էլ աղջիկն էր հայտնաբերել ընտանիքի սպանված անդամների մարմինները։
Այս տարվա ապրիլին ընտանիքի մոր` 38-ամյա Կարինե Հակոբյանի սպանության մեղադրանքով ձերբակալվել էր Ալբերտ Տեր-Սարգսյանը։ Երեքշաբթի օրը նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել: Նա նաեւ մեղադրվում է ընտանիքի հոր` Խաչիկ Սաֆարյանի, եւ 8 տարեկան աղջկա սպանության մեջ, որ կատարվել է 2008 թվականին։ Բացի այդ, Տեր-Սարգսյանը մեղադրվում է այս տարվա սկզբին Սանսեթ բուլվարում դիպուկահար զենքով մարմնավաճառի վրա մահացու կրակոց արձակելու համար։
Ամիսներ շարունակ հետաքննվող առանձին գործերը հիմա միացվում են, այս բոլոր հանցագործություների համար մեղադրվում է 60-ամյա Ալբերտ Տեր-Սարգսյանը։ The Los Angeles Times-ը գրում է, որ նա Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 10 տարի առաջ։ Քննիչները ասել են, որ նա ժամանակին ծառայել է հայկական բանակում ու իրեն պրոֆեսիոնալ քիլեր է երեւակայել։ Քննիչները զարմացած են հանցագործությունները պլանավորելու հարցում նրա խորամանկությունների ու դավադրությունների վրա։ Գործը հետաքննող` Լոս Անջելեսի ոստիկանության քննիչ Դենի Մայերսը թերթին ասել է, թե հանցագործությունների համար նա անհավանական պլաններ է կազմել։
Տեր-Սարգսյանն ու նրա կինը ԱՄՆ-ում մտերմացել են Սաֆարյանների ընտանիքի հետ։ Նրանք հաճախ էին հանդիպում, միասին արձակուրդ էին մեկնում, պատմել է այս գործով քննիչներից Մայք Ուալենը։
Երբ այս սպանությունները դեռ բացահայտված չէին, քննիչները կասկածում էին, որ հանցագործությունը կարող է կապված լինել սիրային դրամայի հետ։ Հիմա քննիչները հաստատում են այդ վարկածը` պատմելով 2008 թվականի կեսերին սկսված այս դրաման, որի արդյունքում Կարինե Հակոբյանին անպատասխան սիրահարված Ալբերտ Տեր-Սարգսյանը սկզբում անանուն սպառնալիքներ է ուղղել նրա ամուսնուն` պահանջելով անմիջապես հեռանալ երկրից, քիչ անց սպանել է նրան ու կրտսեր դստերը, այնուհետեւ սպանել է եւ Կարինե Հակոբյանին:
Փորձաքննությամբ հաստատվել է, որ սպանությունը կատարվել է Տեր-Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքով: