Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի

Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` մոնիտորինգն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգողը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը, հակառակ կողմից` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի երկու դաշտային օգնականները:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: