Ադրբեջանի Կենտրոնական բանկը պատժում է դրամական փոխանցումներ իրականացնող Contact համակարգին

Ադրբեջանի Կենտրոնական բանկը հրահանգել է առեւտրային բանկերին դադարեցնել համագործակցությունը արագ դրամական փոխանցումներ իրականացնող Contact համակարգի հետ։

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, պատճառն այդ համակարգի ծավալած գործունեությունն է Լեռնային Ղարաբաղում:

Ադրբեջանի ԿԲ-ի հրահանգով 2008 թվականի ամռանը15 օրով դադարեցվել էր նաեւ Western Union եւ MoneyGram համակարգերի աշխատանքը: Ընկերությունների գործունեությունը վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ նրանք ադրբեջանական կողմի պահանջով դադարեցին փոխանցումներ իրականացնել դեպի Ղարաբաղ: