Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել արտամուսնական կապի համար Իրանում քարոծման եղանակով մահվան դատապարտված Սակինեհ Աշտիանիին։
Բրազիլիայի նախագահը հատուկ նամակով դիմել է իր իրանցի պաշտոնակից Մահմուդ Ահմադինեջադին՝ խնդրելով թույլ տալ դատապարտված կնոջը տեղափոխվել Բրազիլիա։
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Իրանի ղեկավարներին հորդորել են ի կատար չածել այդ մահապատիժը։
Բրազիլիայի եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում մերձեցման միտում է գրանցվել հատկապես այն բանից հետո, երբ Բրազիլիան սկսել է հանդես գալ որպես միջնորդ ուրանի հարստացման ծրագրի շուրջ Իրանի եւ միջազգային հանրության վեճը կարգավորելու հարցում։