Պակիստանի հյուսիս-արեւմտյան շրջաններում անդադար տեղացող անձրեւները հեղեղների պատճառ են դարձել, որոնց զոհ է գնացել 900 մարդ։ ՄԱԿ-ի տվյալներով աղետից տուժել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Հաղորդվում է, որ սա ամենածանր բնական աղետն է անկախ Պակիստանի ամբողջ պատմության ընթացքում։
Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Խիբեր-Պախտունկվա գավառում, որի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Լատիֆուր Ռեհմանի խոսքերով, «նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ հեղեղումների արդյունքում ամբողջությամբ ավերվել են բազմաթիվ գյուղեր»։