Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարի Յովանովիչի հետ

Հուլիսի 30-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Տեր-Պետրոսյանը բարձրացրել է նաեւ կալանավորված ընդդիմադիրների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման եւ տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին: